ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ լավ և արդյունավետ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես պարզապես լավ և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ մինչ իմ հանդիպումն Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Հանդիպումը տեղի կունենա Մար-ա-Լագոյի գլխավոր ճաշասենյակում»,- գրել է նա: