91 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի և մոդել Բրիջիտ Բարդոն։ Դերասանուհու մահվան մասին հայտնել է Բրիջիտ Բարդո հիմնադրամը։
Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Վիլլի Ռոզիեի «Մանինան՝ առանց քողի աղջիկը» ֆիլմում 1952 թվականին։ Ռեժիսոր Միշել Բուարոնի «Չարաճճի աղջիկը» կինոնկարում (1955) կատարած երկրորդական դերակատարումից հետո նա հռչակվեց Մարկ Ալեգրեի «Փետրաթելով մարգարտածաղիկը» (1957) և հատկապես Ռոժե Վադիմի «Եվ Աստվածը ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956)։
Բարդոյի լավագույն կատարումներին կարելի է հանդիպել նաև Ռենե Կլերի «Մեծ զորավարժություններ (1956), ռեժիսորներ Կլոդ Օտան- Լարայի «Դժբախտության դեպքում» (1958), Քրիստիան- Ժակի «Բաբետան գնում է պատերազմ» (1959), Ռոժե Վադիմի «Գիշերային գոհարավաճառները» (1958), «Սանձը վզին» (1961) և «Զինվորի հանգիստը» (1962), Հանրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը» (1960), Միշել Բուարոնի «Հռչակավոր սիրային պատմությունները» (1961), Յուրի Մալլի «Անձնական կյանք» (1961) և «Վիվա Մարիա» (1964), Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը» (1963), Միշել Դեվիլի «Արջը և տիկնիկը» (1970), Ռոբերտ Էնրիկոյի «Ռոմի պողոտան» (1971), Նինա Կոմպանեզի «Կոլին Տրուս-Շեմիսի շատ չքնաղ և զվարճալի պատմությունը» (1974), Ռոժե Վադիմի «Դոն Ժուան» (1973) և այլ կինոնկարներում։