Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ այս կիրակի Ֆլորիդայում կհանդիպի Թրամփի հետ։
«Մենք ունենք լայն օրակարգ։ Կարծում եմ՝ կիրակի Ֆլորիդայում կհանդիպենք նախագահ Թրամփի հետ։ Մենք կքննարկենք այս փաստաթղթերը՝ անվտանգության երաշխիքները: Այս բլոկում կան մի քանի փաստաթղթեր, և ցանկալի կլիներ միջոց գտնել դրանք բոլորը քննարկելու համար։ Հաջորդը տնտեսական համաձայնագիրն է։ Առայժմ մենք ունենք միայն հիմնական ուրվագծերը, չնայած կլինեն մի քանի համաձայնագրեր, և մենք պետք է քննարկենք այդ ուղղությունը», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը գրեթե պատրաստ է, և դրա ստորագրումը կախված կլինի առաջիկա հանդիպման ձևաչափից։
Խոսելով Ռուսաստանի կողմից քննարկումից հրաժարվելու մասին՝ նախագահը նշել է, որ ոչինչ չի ստորագրվի առանց Ռուսաստանի հաստատման, բայց կա նաև երկկողմ համաձայնագիր Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև։
«Մենք պետք է քննարկենք այս հարցերը նախագահի հետ․ փաստաթղթերում փոփոխություններ են կատարվում ամեն օր, մեր բանակցային թիմերն աշխատում են դրանց վրա», - եզրափակել է նա։