Տարիներ շարունակ վարվող քաղաքականության արդյունքում հակամարտությունը ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Ջեյհուն Բայրամովը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ի հայտ են եկել նոր իրողություններ։
«Դրա առաջին նշանները մենք կտեսնենք 2025 թվականին։ Այս աշխատանքը կշարունակվի 2026 թվականին»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունները և TRIPP-ի պարտավորությունների լիակատար կատարումը պարտադիր պայմաններ են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
Նա նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա Թուրքիայի դերակատարությանը և հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
«Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին Հայաստանի հետ հարաբերություններում, ինչը շատ կարևոր է Ադրբեջանի համար: Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացվել է համակարգված ջանքերով: Սա դրական արդյունքներ է տալիս: Իմ գործընկեր Հաքան Ֆիդանը նույնպես Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կապված են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ: Վստահ եմ, որ այս աշխատանքը կշարունակվի նաև ապագայում»,- ասել է նա։