Միջազգային

Բաքուն քննարկում է Երևանի հետ առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունը. Բայրամով

Բաքուն քննարկում է Երևանի հետ առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունը. Բայրամով

Նավթամթերքի արտահանման մեկնարկից հետո Ադրբեջանը քննարկում է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունը այլ ոլորտներում․ տարեվերջյան ասուլիսին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի առևտրային հարաբերությունները կառուցվում են զրոյից, և Բաքուն պատրաստ է քննարկել Երևանի առաջարկները։

«Նավթամթերք արտահանելու առաջարկն ընդունվել է, մատակարարումները սկսվել են։ Մենք կարծում ենք, որ հնարավոր է ընդլայնել առևտրային կապերը», - ասել է Բայրամովը։

Նախարարը նաև ընդգծել է, որ ադրբեջանական արտահանման նկատմամբ Հայաստանում արձագանքները տարբեր են․ 

«Մի կողմից, արտահանումը դրականորեն է ընդունվել, մյուս կողմից՝ որոշակի դժգոհություն առաջացրել։ Հայկական հասարակության մեջ կան նաև կոչեր Ադրբեջանից մատակարարումների դեմ», - ընդգծել է Բայրամովը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական