Միջազգային

«Ռուսական տունը» փակելու որոշումը վերջնական է. Բայրամով

«Ռուսական տունը» փակելու որոշումը վերջնական է. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Բաքվում Ռուսական տան գործունեության հնարավոր վերսկսման մասին լուրը՝ նշելով, որ այն փակելու որոշումը վերջնական է և արդեն ամբողջությամբ իրականացվել է:

Բայրամովը հիշեցրել է, որ Ռուսական տունը Ադրբեջանում գործել է առանց անհրաժեշտ գրանցման և թույլ է տվել տեղական օրենսդրության բազմաթիվ խախտումներ: Նա նաև նշել է, որ կազմակերպության ղեկավարությանը բազմիցս տեղեկացվել է բոլոր կանոնակարգերը պահպանելու և խախտումները վերացնելու անհրաժեշտության մասին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական