Միջազգային

Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն

Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շուտով կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ուկրաինայի նախագահը նաև իր սոցցանցերում հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը նրան ներկայացրել է ԱՄՆ-ում իրենց վերջին հանդիպումների արդյունքները։

Ումերովը վերջերս Ֆլորիդայում զրուցել է Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆֆի և Ջարեդ Քուշների հետ։ Նրանք քննարկել են ԱՄՆ-ի կողմից մշակված և բազմաթիվ բանակցությունների ընթացքում փոփոխված խաղաղության ծրագրի մանրամասները։

«Մենք ոչ մի օր չենք վատնում։ Մենք համաձայնության ենք եկել մոտ ապագայում ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Թրամփի հետ հանդիպման շուրջ։ Շատ բան կարելի է որոշել մինչև Նոր տարի», - գրել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական