Միջազգային

Զգալի առաջընթաց է գրանցվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Բայրամով

Զգալի առաջընթաց է գրանցվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Բայրամով

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Նախարարը հայտարարել է, որ 2025 թվականին, նոր աշխարհաքաղաքական իրողություններին համապատասխան, զգալի առաջընթաց է գրանցվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, և կարևոր քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ։

Նա ընդգծել է, որ հարևան պետությունների հետ հարաբերությունները արտաքին քաղաքականության առաջնահերթություն են։

«Անցած տարվա ընթացքում Ռուսաստանի հետ հարաբերություններում ընդհանուր լարվածություն է եղել։ Չնայած դրան, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակվում են։ Դուշանբեում կայացած հանդիպումը արդյունավետ էր հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական