Միջազգային

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի վրա

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի վրա

Վոլգոգրադը գիշերը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, և հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի մոտակայքում։

Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումը հրդեհ է առաջացրել «Լուկոյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» նավթավերամշակման գործարանում։

Տարածաշրջանային իշխանությունները դեռևս չեն հաստատել նավթավերամշակման գործարանի վրա հարվածը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Վոլգոգրադի մարզի վրա խոցվել է 34 անօդաչու թռչող սարք։ «Ռոսավիացիան» նաև «Գորգ» ռեժիմն է մտցրել Վոլգոգրադի օդանավակայանում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական