Միջազգային

Իսրայելի ոստիկանությունը Սանտա Կլաուսի հագուստով պաղեստինցու է ձերբակալել

Իսրայելի ոստիկանությունը Սանտա Կլաուսի հագուստով պաղեստինցու է ձերբակալել

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Սանտա Կլաուսի հագուստով պաղեստինցի մի տղամարդու։

Կիրակի օրը ոստիկանները փակել են Հայֆայում անցկացվող Սուրբ Ծննդյան միջոցառումը, առգրավել տեխնիկական սարքավորումները և ձերբակալել Սանտա Կլաուսի հագուստով պաղեստինցի տղամարդուն, ինչպես նաև դիջեյին և փողոցային վաճառողին։

Իսրայելի ոստիկանության հաղորդմամբ՝ Սանտա Կլաուսի հագուստով տղամարդը դիմադրել է ձերբակալությանը և հարձակվել ոստիկանի վրա։

Միևնույն ժամանակ Բեթղեհեմում, Գազայում պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ, անցկացվել են Սուրբ Ծննդյան տոնակատարություններ։

Պատերազմից ավերված Գազայում, որտեղ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 70 հազար մարդ և ոչնչացվել ենթակառուցվածքների մեծ մասը, փոքրաթիվ քրիստոնեական համայնքը նշել է Սուրբ Ծնունդը՝ հրադադարի սկսվելուց հետո առաջին անգամ։ Տոնածառերն ու փայլուն զարդարանքները գույն են հաղորդել Գազայի ավերակներին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական