Միջազգային

ԱՄՆ զինուժը հարվածել է Նիգերիայում ԻՊ խմբավորմանը. Թրամփ

ԱՄՆ զինուժը հարվածել է Նիգերիայում ԻՊ խմբավորմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան զինուժն իր հրամանով հարվածներ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմտյան մասում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Թրամփը ջիհադիստներին անվանել է «ահաբեկչական ստորին խավ» և նշել, որ նրանք «հարձակվում և դաժանորեն սպանում էին հիմնականում անմեղ քրիստոնյաների այնպես, որ չէր եղել տարիներ, անգամ դարեր շարունակ»

«Ես նախկինում զգուշացրել էի այդ ահաբեկիչներին, որ եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ստիպված կլինեն թանկ վճարել, և դա տեղի ունեցավ, – գրել է ԱՄՆ նախագահը: – Պատերազմի նախարարությունը [այսպես է Թրամփը վերանվանել Պենտագոնը] հասցրել է բազմաթիվ կատարյալ հարվածներ՝ այնպես, ինչպես կարող են միայն Միացյալ Նահանգները»:

«Թող Աստված օրհնի մեր զինվորներին և բոլորին ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ներառյալ մահացած ահաբեկիչներին, որոնց թիվը շատ ավելի կմեծանա, եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները», – եզրափակել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ որ օբյեկտներ են հարվածել:

ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարությունը (AFRICOM) X սոցիալական ցանցում հայտարարել է, որ հարվածները հասցվել են «Նիգերիայի իշխանությունների խնդրանքով»:

AFRICOM-ի տվյալներով՝ հարվածների հետևանքով սպանվել են «ԻՊ-ի բազմաթիվ ահաբեկիչներ»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական