Միջազգային

AZAL ինքնաթիռը խոցվել է. Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և ICAO-ի համատեղ եզրակացություն

AZAL ինքնաթիռը խոցվել է. Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և ICAO-ի համատեղ եզրակացություն

Ադրբեջանը տեղեկատվություն է հրապարակել AZAL ինքնաթիռի վթարի տարելիցի կապակցությամբ Ղազախստանի կողմից հրապարակված նախնական հայտարարության վերաբերյալ։

Ըստ տեղեկատվության՝ ICAO պահանջներին համապատասխան, Ղազախստանը այս տարվա փետրվարի 4-ին հրապարակել է նախնական զեկույց, որը արտացոլում է միայն հաստատված փաստերը և չի պարունակում որևէ վերլուծություն կամ եզրակացություն։ Ադրբեջանը պնդում է, որ Ղազախական կողմի զեկույցից, ինչպես նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բրազիլիայի և ICAO-ի փորձագետների ընդհանուր եզրակացությունից պարզ է դառնում, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը և կործանվել է ոչ թե որևէ տեխնիկական անսարքության, այլ արտաքին միջամտության, այսինքն՝ ուղղակի բախման հետևանքով։

Հայտարարության մեջ նշվում է, որ Embraer 190-100 IGW ուղևորատար ինքնաթիռի վթարի հետաքննությունը շարունակվում է՝ հիմնվելով Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի 13-րդ հավելվածի վրա։ Նշվում է, որ հետաքննությունը վարում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO), Ադրբեջանի, Բրազիլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Այս հետաքննությունից բացի, երեք երկրների (Ադրբեջան, Ղազախստան և Ռուսաստան) քննչական մարմինները նաև քրեական հետաքննություն են անցկացնում միջադեպի վերաբերյալ՝ իրենց համապատասխան իրավասության շրջանակներում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական