Իր սուրբծննդյան ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է ավանդական համոզմունքի մասին, որ տոնի նախօրեին անկեղծ ցանկությունը կարող է լսելի լինել Աստծո կողմից։
«Այսօր մենք բոլորս ունենք մեկ երազանք: Մենք ցանկություն ենք հայտնում, որ նա մահանա․ կասի յուրաքանչյուրն ինքն իրեն, բայց երբ մենք դիմում ենք Աստծուն, իհարկե, խնդրում ենք ավելի լայն ցանկություն։ Մենք խաղաղություն ենք խնդրում Ուկրաինայի համար։ Մենք պայքարում ենք ու աղոթում դրա համար», - ասել է Զելենսկին՝ առանց մանրամասնելու, թե ում է նկատի ունեցել։
Ուկրաինական զլմ-ները ենթադրել են, որ նա նկատի է ունեցել Վլադիմիր Պուտինին, ով գրեթե չորս տարի պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ։
Սուրբծննդյան ուղերձը հնչում է պատերազմի հնարավոր ավարտի մասին Զելենսկու նոր հայտարարությունների ֆոնին։ Այս շաբաթ նա առաջին անգամ մանրամասնել է 20 կետից բաղկացած ծրագիրը։