Ստամբուլի օդանավակայանը նախատեսում է հաջորդ տարի ընդունել շուրջ 90 միլիոն ուղևորի։ Այս մասին լրագրողներին ասել է IGA Ստամբուլի օդանավակայանի գործադիր տնօրեն Սելահաթթին Բիլգենը։
Նա նշել է, որ անցած տարին օդանավակայանի համար հաջողակ էր՝ նշանավորվելով բազմաթիվ նվաճումներով։
Բիլգենի խոսքով՝ անցյալ տարվա սկզբին հայտարարվել էր ուղևորափոխադրումների ցուցանիշը 84 միլիոն մարդու հասցնելու նպատակի մասին։
Ըստ նրա՝ Ստամբուլի օդանավակայանը Եվրոպայում երկար ժամանակ է զբաղեցնում առաջին տեղը ուղևորափոխադրումների և օրական չվերթների քանակի առումով։
«Բեռնափոխադրումների առումով 2025 թվականը այն տարին էր, երբ մենք գերազանցեցինք 2 միլիոն տոննայի նշագիծը և դարձանք Եվրոպայի առաջին օդանավակայանը։ Նախկինում Ֆրանկֆուրտը առաջատարն էր բեռնափոխադրումների ծավալով։ 2025 թվականին մենք այդ առաջատարությունը փոխանցեցինք Ստամբուլին»,- ասել է նա։