Միջազգային

Կանզասցին վիճակախաղով շահել է 1.8 մլրդ դոլար

Կանզասցին վիճակախաղով շահել է 1.8 մլրդ դոլար

Կանզասցի մի տղամարդ շահել է Powerball-ի ջեքփոթը՝ ավելի քան 1.8 միլիարդ դոլար։ Սա ԱՄՆ վիճակախաղի պատմության մեջ չորրորդ ամենամեծ մրցանակն է։

Դաշնային հարկերից հետո հաղթողը կստանա մոտավորապես 834.9 միլիոն դոլար, եթե ընտրի միանվագ վճարումը։ Powerball-ում հաղթելու հավանականությունը 1/292 միլիոն է: Ջեքփոթը չեն շահել 46 անընդմեջ վիճակահանությունների ընթացքում, և վերջին օրերին կտրուկ աճել է տոմսեր գնելու շտապողականության պատճառով։

Powerball-ը անցկացվում է ԱՄՆ 45 նահանգում։ Տոմսերն արժեն 2 դոլար։ Հաղթողի անունը դեռևս չի հրապարակվել. միայն հայտնի է, որ տոմսը գնվել է Կանզասում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական