Չինաստանը խստացնում է ինտերնետային գրաքննությունը. հունվարի 1-ից սկսած կարգելվի ցանկացած անպարկեշտ բովանդակություն։ Սահմանափակումը կազդի նույնիսկ անձնական զրույցների վրա։
Անպարկեշտ նյութերի տարածումը վերաբերում է ոչ միայն լուսանկարներին, այլև՝ անպարկեշտ հայտարարություններին։ Իշխանությունները նոր կարգավորումները բացատրում են երիտասարդ սերնդի անվտանգությունը պաշտպանելու նպատակով։
Անպարկեշտ բովանդակության տարածումն այժմ պատժվում է մինչև 15 օր կալանքով և մինչև 700 դոլար տուգանքով։
Եթե սխեմային ներգրավված են եղել նաև անչափահասներ, կա իրական ազատազրկման դատապարտվելու ռիսկ։