Միջազգային

ԱՄՆ-ն վիզայի արգելք է դրել Եվրոպայի 5 նշանավոր գործիչների վրա

ԱՄՆ-ն վիզայի արգելք է դրել Եվրոպայի 5 նշանավոր գործիչների վրա

Միացյալ Նահանգները վիզայի արգելք է կիրառել Եվրոմիության հինգ նշանավոր գործիչների, այդ թվում՝ նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնի վրա, որը եղել է ԵՄ Digital Services Act (DSA) օրենքի հիմնական ճարտարապետներից մեկը: Արգելքը վերաբերվում է նաև Բրիտանիայից և Գերմանիայից չորս գործչի:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ում գրել է, որ Եվրոպայի «իդեոլոգները» երկար ժամանակ փորձել են ստիպել ամերիկյան հարթակներին՝ ճնշել ԱՄՆ-ում տարածվող կարծիքները, և Թրամփի վարչակազմը այլևս չի հանդուրժի դա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջոցառումը որակել է որպես «վախեցնելու և ճնշելու փորձ»՝ ուղղված Եվրոպայի թվային ինքնիշխանության դեմ: Նա ընդգծել է, որ DSA-ն ընդունվել է Եվրոխորհրդարանի և անդամ երկրների կողմից ժողովրդավարական կարգով և որևէ երրորդ երկրի դեմ չէ:

ԵՄ-ը, Գերմանիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են ԱՄՆ-ի քայլը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան կպաշտպանի իր ժողովրդավարությունը և կպատրաստվի «արագ և վճռական» պատասխանի:

Թիերի Բրետոնը համեմատել է իրավիճակը «մաքքարթիզմի որսի» հետ:

Փորձագետները նշում են, որ վեճը ցույց է տալիս ԱՄՆ-ԵՄ աճող լարվածությունը թվային կարգավորման, արհեստական բանականության և ազատ խոսքի ընկալման շուրջ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական