Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի և Ջարեդ Քուշների հետ։ Զելենսկու խոսքով՝ Թրամփի ներկայացուցիչների հետ զրույցը տևել է գրեթե մեկ ժամ։
«Կան լավ գաղափարներ, որոնք կարող են աշխատել ընդհանուր արդյունքի և երկարատև խաղաղության համար։ Տղաներին խնդրել եմ Սուրբծննդյան շնորհավորանքներ փոխանցել ԱՄՆ նախագահի ընտանիքին։
Որոշ փաստաթղթեր արդեն պատրաստ են։ Իհարկե, դեռ անելիք կա զգայուն հարցերի շուրջ։ Բայց ամերիկյան թիմի հետ միասին մենք հասկանում ենք, թե ինչպես ապահովել այս ամենը»,- նշել է նա։