Միջազգային

Սանտան շատ լավ մարդ է. Թրամփ

Սանտան շատ լավ մարդ է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծնունդը դիմավորել է Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագո առանձնատանը:

Նա կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ, ավանդույթի համաձայն, ընդունել է երեխաների զանգերը, ովքեր հետաքրքրված էին Սանտա Կլաուսի գտնվելու վայրով:

Սանտայի տեղաշարժը մոլորակով, ինչպես ամեն տարի, հետևում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD): Հրամանատարության աշխատակիցները զեկուցում են այդ մասին նախագահին, նա էլ իր հերթին տեղեկացնում է երեխաներին:

Այս տարի, սակայն, Թրամփը հայտարարել է, որ նախքան Սանտային ԱՄՆ թույլատրելը՝ իշխանությունները ստուգել են նրա հուսալիությունը:

«Սանտան շատ լավ մարդ է, – զանգահարած երեխաներից մեկին ասել է Թրամփը: – Մենք ուզում էինք համոզվել, որ նա ներթափանցած չէ: Որ մենք երկիր չենք թողնում վատ Սանտայի: Այնպես որ մենք պարզել ենք, որ Սանտան լավն է»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական