Միջազգային

Միամիտ էի այն հարցում, թե ինչ չարիքի օջախ է Ուկրաինան. Հանթեր Բայդեն

Միամիտ էի այն հարցում, թե ինչ չարիքի օջախ է Ուկրաինան. Հանթեր Բայդեն

ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի որդին Ուկրաինան անվանել է «իժերի որջ» և քննադատել է հորը նախագահի պաշտոնում իր վարած քաղաքականության համար։

Շոն Ռայանի հետ հարցազրույցում Հանթեր Բայդենը նշել է, որ 2014 թվականին միացել է ուկրաինական Burisma Holdings գազային ընկերության տնօրենների խորհրդին, «շատ միամիտ լինելով այն հարցում, թե ինչ է Ուկրաինան»։

«Ես շատ, շատ միամիտ էի այն հարցում, թե ինչ չարիքի օջախ է Ուկրաինան։ Կոռուպցիայի այն անհավանական մակարդակը, որը ապշեցնում է», - ասել է ԱՄՆ նախկին նախագահի որդին։

Նա այդ որոշումը սխալ է համարել ոչ թե այն պատճառով, որ ամաչում է կամ որևէ հակասական զգացողություն ունի Burisma-ում աշխատանքի վերաբերյալ, այլ ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով։

Հանթեր Բայդենը նաև քննադատել է հոր քաղաքականությունը 2021 թվականին նախագահ դառնալուց հետո՝ մեղադրելով նրա վարչակազմին 2021 թվականին Աֆղանստանից զորքերի «աղետալի» դուրսբերման և անօրինական ներգաղթի «կտրուկ աճի» մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական