Միջազգային

Քենեդի կենտրոնի ավանդական ջազ համերգը չեղարկվել է Թրամփի անվան պատճառով

Քենեդի կենտրոնի ավանդական ջազ համերգը չեղարկվել է Թրամփի անվան պատճառով

Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում Սուրբ Ծննդյան նախօրեի ավանդական ջազ համերգը չեղարկվել է: Հաղորդավարը՝ երաժիշտ Չակ Ռեդը, ասել է, որ պատճառը հաստատության անվանմանը հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի անունն ավելացնել է։

Նա Associated Press-ին հայտնել է,որ համերգը չեղարկվել է այն բանից հետո, երբ կենտրոնի կայքում և շենքի վրա անվանափոխություն է եղել, և ավելացվել է Թրամփի անունը. «Երբ կենտրոնի կայքում և մի քանի ժամ անց շենքի վրա տեսա անվանափոխությունը, որոշեցի չեղարկել մեր համերգը», – չորեքշաբթի օրը Associated Press-ին էլեկտրոնային նամակում գրել է Ռեդը:

Այժմ կենտրոնը կոչվում է The Donald J. Trump and The John F. Kennedy Memorial Center for the Performing Arts:

Քենեդի կենտրոնը դեռևս չի մեկնաբանել չեղարկման որոշումը։

Սպիտակ տան տվյալներով՝ անվանափոխության որոշումը հաստատել է նախագահի ընտրած խորհուրդը, թեև գիտնականները պնդում են, որ այն խախտում է օրենքը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական