Միջազգային

Պուտինը շնորհավորել է Ալիևին

Պուտինը շնորհավորել է Ալիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, հաղորդում է Կրեմլի կայքը։

«Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, ինչը, անկասկած, ծառայում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների շահերին», - ասվում է ուղերձում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական