Մոսկվան մոտ ապագայում կշարունակի կապեր պահպանել Վաշինգտոնի հետ առկա խողովակներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները Պեսկովից հարցրել են, թե ինչպես է նա գնահատում ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերի վերջին հայտարարությունները, որ Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգները փորձում է հասկանալ, թե որքանով է Ռուսաստանը պատրաստ լուծել ուկրաինական հակամարտությունը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման բոլոր հիմնական պարամետրերը լավ հայտնի են Միացյալ Նահանգներին։
«Մենք ներկայումս աշխատում ենք մեր ապագա դիրքորոշումը ձևակերպելու վրա՝ հիմնվելով պետության ղեկավարի կողմից ստացված տեղեկատվության վրա, և մոտ ապագայում մենք կշարունակենք կապերը առկա խողովակներով, որոնք ներկայումս գործում են», – լրագրողներին ասել է Պեսկովը։