Միջազգային

Սկանդալային հայտարարություն. Նեթանյահուն փորձել է խուսափել պատասխանատվությունից

Սկանդալային հայտարարություն. Նեթանյահուն փորձել է խուսափել պատասխանատվությունից

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախկին մամուլի խոսնակը պնդում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից անմիջապես հետո վարչապետը նրան հանձնարարել է մտածել անվտանգության ձախողման համար պատասխանատվությունից խուսափելու հնարավոր ուղիների մասին։

Նեթանյահուի նախկին մամուլի խոսնակ Էլի Ֆելդշտեյնը, որը ներկայում դատվում է մամուլին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով, այս հայտարարությունը արել է Իսրայելի Kan պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Քննադատները Նեթանյահուին բազմիցս մեղադրել են Իսրայելի պատմության մեջ ամենամահաբեր հարձակման համար քաղաքական պատասխանատվություն չկրելու մեջ։ Սակայն հարձակմանը հաջորդած օրերին վարչապետի վարքագծի վերաբերյալ քիչ տեղեկություններ են հայտնի․ նա հետևողականորեն ընդդիմացել է անկախ պետական հետաքննության անցկացմանը։

Kan-ին տված հարցազրույցում Ֆելդշտեյնը նշել է, որ հոկտեմբերի 7-ից հետո վարչապետից ստացած իր «առաջին առաջադրանքը» եղել է պատասխանատվության վերաբերյալ հանրային կոչերը չեզոքացնելը։

«Նա ինձ հարցրեց․ «Ի՞նչ են գրում լրատվամիջոցները։ Դեռ խոսո՞ւմ են պատասխանատվության մասին»։ Նա ցանկանում էր, որ ես մտածեմ մի ձևակերպում, որը կարող էր մեղմել վարչապետի պատասխանատվության ընդունման կամ չընդունման շուրջ առաջացած մեդիափոթորիկը»,- ասել է Ֆելդշտեյնը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական