ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները։
Նա խոսել է նաև Ադրբեջանի և Հայաստանի մասին՝ ընդգծելով, որ կարող էր պատերազմ սկսել, որը սարսափելի հետևանքներ կունենար, բայց ԱՄՆ-ն կարողացել է կարգավորել այս հակամարտությունը։
«Խնդիր առ խնդիր նախագահը պահել է իր խոստումը։ Նա մեզ անվտանգ է պահում։ 2026 թվականը նոր մարտահրավերներ կբերի, բայց մենք ունենք հիանալի նախագահ և նրա կառուցած հիանալի թիմ, և մենք անհամբեր սպասում ենք գալիք տարվա հետաքրքիր նվաճումներին»,- իր հայտարարության մեջ ընդգծել է Ռուբիոն։