Միջազգային

Լիբիայի ԳՇ պետի ինքնաթիռն Անկարայից թռչելիս անհետացել է

Լիբիայի ԳՇ պետի ինքնաթիռն Անկարայից թռչելիս անհետացել է

Անկարայից օդ բարձրացած և Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։ Ինքնաթիռում եղել է 5 ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը։

Թռիչքից հետո օդանավակայանի մոտակայքում լսվել են պայթյունի ձայներ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հաստատել է, որ կապը Falcon 50 բիզնես ինքնաթիռի հետ կորել է։ Ինքնաթիռը մինչ այդ խնդրել է արտակարգ վայրէջք կատարել։ Ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են Անկարայի մոտակայքում կործանված ինքնաթիռի բեկորները։

Հավելենք, որ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետն ավելի վաղ հանդիպել էր Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական