Միջազգային

Ավտովթարից մահացել է Call of Duty-ի համահեղինակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավտովթարից մահացել է Call of Duty-ի համահեղինակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

55 տարեկան հասակում ավտովթարից մահացել է համաշխարհային հռչակ վայելող «Call of Duty» խաղերի համահեղինակ և Respawn Entertainment ստուդիայի հիմնադիր Վինս Զամպելան: Լուրը պաշտոնապես հաստատել է Electronic Arts (EA) ընկերությունը։

Ողբերգական պատահարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Լոս Անջելեսում։ Զամպելան և ևս մեկ անձ ճամփորդելիս են եղել Ferrari մակնիշի ավտոմեքենայով, երբ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և բռնկվել։

Կալիֆորնիայի ճանապարհային պարեկային ծառայության փոխանցմամբ՝ մեքենայի մեջ գտնվող երկու անձն էլ մահացել են։ Դեռևս պարզ չէ, թե ով է եղել ղեկին, սակայն հայտնի է, որ ուղևորը հարվածի հետևանքով դուրս է թռել մեքենայից, իսկ վարորդը մնացել է ներսում՝ այրավածքներ ստանալով։

Վինս Զամպելան համարվում էր տեսախաղերի աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Նա 2003 թվականին իր գործընկերների հետ ստեղծեց Call of Duty-ն, որն այսօր ունի ավելի քան 500 միլիոն օրինակ վաճառք և համարվում է պատմության ամենաեկամտաբեր նախագծերից մեկը։

Բացի Call of Duty-ից, նա կանգնած էր այնպիսի հայտնի խաղերի ստեղծման ակունքներում, ինչպիսիք են՝ Medal of Honor-ը, TitanfallApex-ը, Legends-ը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական