Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխելիս է եղել հիվանդների, վթարի է ենթարկվել Տեխասում: ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունից հայտնել են, որ ողբերգության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա։
Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրին՝ Մեքսիկական ծոցում: Ինքնաթիռում եղել է ութ մարդ՝ զինվորական անձնակազմի չորս անդամ և չորս քաղաքացիական անձ: Երկու ուղևոր փրկվել է, մեկ մարդ անհետ կորած է մնում, և որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
FlightRadar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը մեկնել է Մեքսիկայի Յուկատան նահանգից և ուղևորվել է դեպի Գալվեսթոն-Շոլս օդանավակայան, որը գտնվում է Հյուստոնից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա։