Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հեռակա կարգով ձերբակալվել Է Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի կողմից։
Կասպարովի դեմ գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր, ահաբեկչության հրապարակային արդարացում կամ ԶԼՄ-ների կամ համացանցի օգտագործմամբ ահաբեկչության քարոզչություն): Այս հոդվածով հայտնի շախմատիստին սպառնում է 5-7 տարվա ազատազրկում։