ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մի քանի նվեր է ուղարկել։
ԱՄՆ առաջնորդը Տոկաևին է ուղարկել Սպիտակ տան խորհրդանշական բանալին և իր ստորագրությամբ բեյսբոլի գլխարկ։
Նա Ղազախստանի նախագահին է փոխանցել ջերմ անձնական բարեմաղթանքներ, ընդգծել իր հարգանքը և նրան բնութագրել որպես «հրաշալի մարդ և փորձառու պետական գործիչ՝ միջազգային հարաբերությունների խոր և հավասարակշռված ընկալմամբ»։