Միջազգային

Վրաստանում ձերբակալվել է պետ​​անվտանգության ծառայության նախկին պետը

Վրաստանում ձերբակալվել է պետ​​անվտանգության ծառայության նախկին պետը

Վրաստանում ձերբակալվել է պետական ​​անվտանգության ծառայության նախկին պետ Գրիգոլ Լիլուաշվիլին․ հայտնել է գլխ․ դատախազ Գիորգի Գվարակիձեն։

Նշվում է, որ Լիլուաշվիլին դատախազություն է ժամանել հարցաքննության համար, որը դեռ շարունակվում է։

Լիլուաշվիլին մեղադրվում է կաշառակերության և անօրինական զանգերի կենտրոնների ստեղծման մեջ, որոնցից ստացված եկամուտն ուղղվել է վրացական ընդդիմությանը։ Նրան սպառնում է 11-15 տարվա ազատազրկում։

Հոկտեմբերի 17-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը մի շարք խուզարկություններ է անցկացրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, պետ​​անվտանգության ծառայության նախկին պետ Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի տներում։ Խուզարկությունների արդյունքում առգրավվել են տարբեր էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ չափով կանխիկ գումար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական