Միջազգային

Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը կրկին երկարացնում է ցամաքային սահմանների կարանտինը

Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը կրկին երկարացնում է ցամաքային սահմանների կարանտինը

Ադրբեջանը կրկին երկարաձգել է ցամաքային սահմաններին կարանտինը, որը սահմանվել էր դեռևս կորոնավիրուսի ժամանակ։ Այս անգամ՝ մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը՝ ժամը 06:00-ն: 

«Որոշումը կայացվել է «երկրում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու համար», - ասվում է որոշման մեջ։

Սա նշանակում է, որ Բաքու-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության վերսկսումը կրկին հետաձգվում է:

Արդեն հինգ տարի է՝ Վրաստանից հարևան Ադրբեջան հնարավոր է հասնել միայն օդային ճանապարհով։ Ցամաքային սահմանը բաց է միայն բեռնափոխադրումների համար:

«Այն փաստը, որ մեր ցամաքային սահմանները վերջին տարիներին փակ են մնացել, մեզ փրկել է շատ լուրջ աղետներից։ Նույնիսկ այսօր, երբ սահմանները փակ են մնում, ձեռնարկվում են վտանգավոր գործողություններ, և դրանք դադարեցվում են։ Հետևաբար, սահմանային անվտանգությունը կպաշտպանի մեզ արտաքին ռիսկերից», - ասել էր Ալիևը։

Ադրբեջանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որի ցամաքային սահմանները չեն բացվել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական