Գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի վրա։
Մոնիտորինգային խմբերը հայտնել են «Ստավրոլենի» նավթաքիմիական գործարանի խոցման մասին։
«Ստավրոլենը» խոշոր նավթաքիմիական ընկերություն է, որը մտնում է «ԼուկՕյլ» խմբի մեջ։ Այն Ռուսաստանի երկրորդ խոշորագույն պոլիէթիլեն և երրորդ խոշորագույն պոլիպրոպիլեն արտադրողն է։
Ռուսաստանի իշխանությունների կողմից դեռևս պաշտոնական հայտարարություններ չկան։ Նահանգապետը հայտարարել է, որ արդյունաբերական գոտում բռնկված հրդեհը մարվել է։