Միջազգային

Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար. Թրամփ

Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար. Թրամփ

Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, ոչ թե՝ իր ռեսուրսների վերահսկողության․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում լրագրողների հետ զրույցում։

Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ հենց այդ պատճառով է ԱՄՆ-ն նշանակել հատուկ ներկայացուցիչ այս հարցի համար։

Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ հարցին պատասխանելով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ այս նշանակումը հստակ ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որը ԱՄՆ-ն տալիս է կղզուն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական