Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղարկվում է Հայաստան։
Հացահատիկով բեռնված վագոնները գալիս են Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից. հայտնում է Պրիվոլժսկայա երկաթուղու մամուլի ծառայությունը։
Առաջին խմբաքանակը բաղկացած է 8 հացահատիկային վագոնից:
Նշվում է, որ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է այս ուղղությամբ ուղարկել 30 վագոն՝ ավելի քան 2000 տոննա հացահատիկով:
Պրիվոլժսկայա երկաթուղուց հայտնել են, որ նոր լոգիստիկ ծառայությունը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների վերականգնման շնորհիվ: