Միջազգային

Հունգարիայում հազարավոր վարորդներ ակցիա են անցկացրել

Հունգարիայում հազարավոր վարորդներ ակցիա են անցկացրել

Հունգարիան պատրաստվում է հունվարից բարձրացնել ճանապարհային վճարները, ինչը հատկապես ծանր հարված կհասցնի փոքր և միջին տրանսպորտային ընկերություններին։

Հազարավոր բեռնատարների վարորդներ մասնակցել են Հունգարիայում անցկացված բողոքի ցույցին՝ արտահայտելով իրենց դժգոհությունը ճանապարհային վճարների կտրուկ բարձրացման դեմ։ 

Բեռնատարների վարորդների միությունը պնդում է, որ ենթակառուցվածքային վճարները բարձրացնելու որոշումը կհարվածի ոչ միայն տրանսպորտային ընկերություններին, այլև՝ նրանց հաճախորդներին, անուղղակիորեն առաջացնելով գների զգալի աճ, հատկապես՝ սննդի։

Իշխանություններն արդեն բողոքի ցույցը անվանել են անհամաչափ։ Պաշտոնյաները բացատրում են, որ ճանապարհային վճարները կարգավորելով՝ նրանք ցանկանում են բեռնատարները վերաուղղորդել դեպի մայրուղիներ, և այս միջոցառումը հաստատվել է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միության կողմից։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական