Միջազգային

Հիմնական հարցերը մնում են չլուծված. Ռյաբկով

Հիմնական հարցերը մնում են չլուծված. Ռյաբկով

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները նոր հանդիպում են անցկացրել՝ նվիրված երկու երկրների հարաբերություններում «փոխադարձ գրգռիչներին»։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք հնարավորություն ունեցանք քննարկել ամբողջ օրակարգը բավականին լուրջ, պրոֆեսիոնալ և խոր մակարդակով», - ասել է նա՝ նշելով, որ որոշ թեմաների շուրջ առաջընթաց է գրանցվել, սակայն հիմնական հարցերը մնում են չլուծված։ Փոխնախարարը մանրամասներ չի հայտնել։

Ըստ նրա՝ հաջորդ շփումների փուլը կարող է լինել հաջորդ գարնանը, սակայն ճշգրիտ ամսաթիվը դեռևս նշանակված չէ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական