Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ուղերձում ասվում է.
«Վրաստանի կառավարության և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Թույլ տվեք արտահայտել իմ խորին հարգանքը Ձեզ այս նշանակալի օրը։ Ցանկանում եմ նշել, որ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը հասել է նշանակալի հաջողությունների։
Վրաստանը և Ադրբեջանի Հանրապետությունը կապված են պատմական բարեկամությամբ և անսասան ռազմավարական գործընկերությամբ, որը նպաստում է տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը։ Ես խորապես հավատում եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև հարաբերությունները կխորանան և կամրապնդվեն»,- ասված է ուղերձում։