Euronews Georgia-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի գործող քաղաքապետ Էրիկ Ադամսը այցելել է Թբիլիսի։ Ադամսը Վրաստան է ժամանել Silk Road Group ներդրումային ընկերության և USA Georgia Legacy Foundation-ի հրավերով։
Գործարար Գիորգի Ռամիշվիլիի հետ նա բացել է Թբիլիսիի Telegraph հյուրանոցում գտնվող New York City Suite-ի հատուկ տարածքը։
Հայտնի չէ՝ Ադամսը հանդիպե՞լ է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների, Կախա Կալաձեի կամ իշխանական այլ ներկայացուցիչների հետ։ Նյու Յորքի քաղաքապետարանի և Կալաձեի սոցիալական ցանցերի էջերում չկա տեղեկատվություն նրա այցի մասին։
Նշենք, որ նոր Նյու Յորքի նոր քաղաքապետ է ընտրվել դեմոկրատական կուսակցության թեկնածու Զոհրան Մամդանին, ով պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ից։