Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Իր ելույթում ՌԴ նախագահը հայտարարել է, թե ԱՊՀ երկրները միասնականորեն հանդես են գալիս արդար աշխարհակարգի ձևավորման օգտին։
«Բոլոր ԱՊՀ պետությունները միաբերան հանդես են գալիս արդար համաշխարհային կարգի ձևավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի ընդունված սկզբունքների վրա և ՄԱԿ-ի կենտրոնական դերով»,– ընդգծել է նա:
Նրա խոսքով, ԱՊՀ երկրների մոտեցումները հիմնական գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին մոտ են կամ համընկնում են․
«Անկասկած, կարևոր է, որ ԱՊՀ մասնակիցները կողմնորոշված են մոտ կամ համընկնող դիրքորոշումներով հիմնական գլոբալ և տարածաշրջանային խնդիրների նկատմամբ», – ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը համոզմունք է հայտնել, որ ԱՊՀ շրջանակներում գործընկերության խորացումը տարբեր ոլորտներում համապատասխանում է անդամ երկրների ժողովուրդների հիմնարար շահերին․
«Ընդհանուր առմամբ, համոզված եմ, որ ԱՊՀ շրջանակներում գործընկերության խորացումը տարբեր ոլորտներում համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին: Մենք կշարունակենք համատեղ աշխատել սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման, կայունության ամրապնդման և մեր ընդհանուր անվտանգության ուղղությամբ», – նշել է նա: