Միջազգային

Մոսկվայում հասկանում են Ալիևի բացակայության պատճառը

Մոսկվայում հասկանում են Ալիևի բացակայության պատճառը

Մենք լիովին հասկանում ենք։ Իսկապես, բոլոր պետությունների ղեկավարները շատ խիտ գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախօրեին։ Այսպես է արձագանքել Դմիտրի Պեսկովը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Իլհամ Ալիևի բացակայության մասին հարցին։

Պեսկովը նշել է նաև, որ Ադրբեջանի նախագահի՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը Կրեմլի համար անակնկալ չի եղել:

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր գործընկերությունը և կառուցողական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը նույնպես շարունակում է մասնակցել համագործակցության բոլոր ձևաչափերին»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական