Վրաստանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում, և մեր դիվանագիտական կորպուսի ջանքերն այս ուղղությամբ պետք է շարունակվեն նաև ապագայում: Այս մասին դեսպանների համաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր հիմնական խնդիրներից մեկը մեր երկրի տրանսպորտային և տարանցիկ գործառույթների ամրապնդումն է։ Այս տարի այս ոլորտում շատ բան է արվել, և դեռ շատ բան կա անելու հաջորդ տարի և առաջիկա տարիներին»,- ասել է նա։