Միջազգային

Թրամփը Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց է նշանակել

Թրամփը Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց է նշանակել

Դոնալդ Թրամփը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լանդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Truth սոցցանցի իր էջում։ 

Ինքը՝ Լանդրին, նշել է, որ «Գրենլանդիան ԱՄՆ - ի մաս դարձնելը» մեծ պատիվ է իր համար։ Թե ինչու է Թրամփն այդ պաշտոնում նշանակել հենց 54-ամյա հանրապետական գործչին, որը 2024 թվականին դարձել Է Լուիզիանայի նահանգապետ, Սպիտակ տանը չեն պարզաբանել:

Նշենք, որ Լուիզիանայի և Գրենլանդիայի վարչական կենտրոնները օդային ճանապարհով բաժանում է մոտ 4600 կմ հեռավորությունը, բայց աշխարհագրորեն ավելի մոտ հյուսիսային նահանգների նահանգապետերը հիմնականում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են:

Ավանդաբար, Սպիտակ տունը հատուկ բանագնացներ է նշանակում Միջազգային ճգնաժամերի և բարդ բանակցությունների ժամանակ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական