Միջազգային

Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկվել է չորս փաստաթուղթ. Ուիթքոֆֆ

Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկվել է չորս փաստաթուղթ. Ուիթքոֆֆ

Մայամիում ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի գլխավորած պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։

Ուիթքոֆֆի խոսքով՝ Կիևը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու նպատակին։ Նա հայտնել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկվել է չորս փաստաթուղթ.

- 20-կետանոց խաղաղության պլանը,

- կողմերի դիրքորոշումների ճշգրտումը անվտանգության երաշխիքների հարցում,

- ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը,

- ինչպես նաև Ուկրաինայի հետագա տնտեսական զարգացման ծրագիրը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել ժամկետների և հետագա քայլերի հաջորդականության քննարկմանը»,– գրել է Ուիթքոֆֆը X սոցիալական ցանցում,- «Ուկրաինան շարունակում է լիովին հավատարիմ մնալ արդար և կայուն խաղաղությանը: Մեր ընդհանուր առաջնահերթությունը սպանությունների դադարեցումն է, երաշխավորված անվտանգության ապահովումը և Ուկրաինայի վերականգնման, կայունության ու երկարաժամկետ բարօրության պայմանների ստեղծումը»:

«Խաղաղությունը պետք է լինի ոչ միայն ռազմական գործողությունների դադարեցում, այլև կայուն ապագայի արժանապատիվ հիմք»,– եզրափակել է Ուիթքոֆֆը:

Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ սպասում է Ուկրաինայից խաղաղության կոնկրետ քայլերի և միաժամանակ վստահություն էր հայտնում, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է պատերազմի ավարտ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական