Միջազգային

Երմակի խորհրդականներն ու օգնականները ևս ազատվել են

Երմակի խորհրդականներն ու օգնականները ևս ազատվել են

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Անդրեյ Երմակի հրաժարականից հետո ազատվել են նրա բոլոր խորհրդականները և օգնականները. հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ազատվածների ցանկը գրասենյակում չեն հրապարակել:

Նշվում է, որ 2024թ. դեկտեմբերի դրությամբ Երմակն ուներ ինը խորհրդական։

Հիշեցնենք, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին Երմակին ազատել է նոյեմբերի 28-ին՝ Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից նրա տանը խուզարկություններից հետո:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական