Ֆրանսիան նախատեսում է կառուցել նոր ավիակիր: Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պետք է լինի «ուժեղ, որպեսզի նրանից վախենան», քանի որ երկիրը ցանկանում է դիրքավորվել որպես ծովային տերություն։
Նոր ավիակրը փոխարինելու է «Շառլ դը Գոլ» ավիակրին, որի շահագործման ժամկետը սպառվում է 2038 թվականին։
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ նոր սերնդի ավիակրի ծրագրի արժեքը մոտ 10.25 միլիարդ եվրո է։ Այն նախատեսված է մինչև 30 կործանիչ ինքնաթիռի և մոտ 2000 անձից բաղկացած անձնակազմի տեղակայման համար։ Նավի երկարությունը կլինի 310 մետր, իսկ լայնությունը՝ 85 մետր, ինչով այն չափերով գերազանցելու է «Շառլ դը Գոլ»-ին։
Ֆրանսիան Եվրոպական միության միակ երկիրն է, որը ունի միջուկային զենք։ Ինչ վերաբերում է ավիակիրներին, ապա Եվրոպայում դրանից իրենց սպառազինություններում ունեն Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Ռուսաստանը և Թուրքիան։