Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով տասը մարդ զոհվել է, ևս տասը՝ վիրավորվել։
«Անհայտ անձը կրակոցներ է արձակել Յոհաննեսբուրգի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում, ինչի արդյունքում սպանվել է տասը և վիրավորվել՝ ևս տասը մարդ», - հայտնել է տեղի ոստիկանությունը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ կրակողի դրդապատճառը դեռևս անհայտ է։