Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ քննարկելու բան ունեն։
«Միշտ քննարկելու բան կա», - ասել է Պուտինը Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
Կիրակի և երկուշաբթի օրերին Պուտինը Սանկտ Պետերբուրգում է, որտեղ անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը և ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական նախաամանորյա հանդիպումը։