Չեռնոգորիան ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնագրերը։ Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչն այս մասին հայտարարել է Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Իբրահիմովիչը նշել է, որ Բայրամովի հետ այսօրվա բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը, մասնավորապես՝ Վաշինգտոնի համաձայնագրերը։
«Մենք ողջունում ենք ձեռք բերված համաձայնագրերը, որոնց իրականացումը դրական ուղղությամբ է ընթանում։ Հուսով ենք՝ Ադրբեջանը կշարունակի ցուցադրել խաղաղություն, կայունություն և բարգավաճում ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Մենք նաև հետաքրքրված ենք համագործակցության հետագա խորացմամբ»,- ասել է նա։