ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման շուրջ 70 թիրախի՝ ի պատասխան Պալմիրայի մոտակայքում սիրիա-ամերիկյան պարեկախմբի վրա զինյալների կողմից իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի։
Պենտագոնը հայտարարել է, որ գործողությունը նախատեսված էր որպես վրեժխնդրություն և չի նշանավորում նոր պատերազմի սկիզբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել՝ նշելով, որ Սիրիան պայծառ ապագա ունի, եթե «Իսլամական պետությունը» վերացվի և ընդգծել, որ Սիրիայի կառավարությունը լիովին աջակցում է դրան։
««Իսլամական պետության» կողմից Սիրիայում քաջարի ամերիկացիների դաժան սպանության պատճառով հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները շատ լուրջ հարված է հասցնում, ինչպես խոստացել էի, մարդասպան ահաբեկիչներին։ Մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցնում Սիրիայումնրանց թիրախներին՝ մի վայր, որը ներծծված է արյունով, լի է բազմաթիվ խնդիրներով, բայց որը պայծառ ապագա ունի, եթե «Իսլամական պետությունը» վերացվի»։
Սիրիական կառավարությունը գլխավորած մարդն աներևակայելիորեն աշխատում է Սիրիան կրկին հզոր դարձնելու համար, լիովին աջակցում է դրան։ Ցանկացած ահաբեկիչ, որը բավականաչափ չար է ամերիկացիների վրա հարձակվելու համար, սույնով զգուշացվում է. դուք ավելի ուժեղ հարված կստանաք, քան երբևէ, եթե որևէ կերպ հարձակվեք կամ սպառնաք ԱՄՆ-ին»,- գրել է նա։